Մեր մասին

Play Video

Մեր պատմությունը

Սիվանա մանկական կենտրոնը հիմնադրվել է 2020 թվականին։ «Սիվանա» թարգմանաբար նշանակում է լուսավորության օազիս և հիմնադրման նպատակը սիրո ու կրթության լույսը քաղաքում տարածելն է։ Կենտրոնի գործունեությունը միտված է նաև թեթևացնելու աշխատող ծնողի հոգսը ՝ առաջարկելով ոչ միայն որակյալ խնամք, նախադպրոցական կրթություն, դասապատրաստում, ամառային դպրոց, պարի, երգի ստեղծարար խմբակներ, այլև փոխադրման ծառայություն։

Երկու տարի շարունակ կենտրոնը սպասարկել է հարյուրավոր երեխաների։

Զբաղված ծնողների հոգսը թեթևացնելու համար առաջարկում ենք փոխադրման ծառայություն։ Մեր մեքենաներով տեղափոխում ենք կենտրոն և հակառակը։

Տարրական դասարաններում սովորող աշակերտներին փոխադրում ենք դպրոցից կենտրոն, զգեստափոխում, կերակրում, օգնում պատրաստել դասերը, կազմակերպում ենք ակտիվ, ուսուցողական ժամանց մինչև ծնողի մոտենալը կամ հետադարձ փոխադրումը։

Առաջարկում ենք նաև պարի , երգի, թատերական խմբակներ 3-15 տարեկան երեխաների համար։

Մեր տեսլականը

Մեր տեսլականն է լինել երեխաներին առաջարկել ոչ միայն օրինակելի ուսուցում, այլև սեր , վստահություն, փոխօգնություն և հոգատարություն:

280273230_540295624433931_1514097999242923147_n