Մեր պատմությունը
Սիվանա մանկական կենտրոնը հիմնադրվել է 2020 թվականին։ «Սիվանա» թարգմանաբար նշանակում է լուսավորության օազիս և հիմնադրման նպատակը սիրո ու կրթության լույսը քաղաքում տարածելն է։ Կենտրոնի գործունեությունը միտված է նաև թեթևացնելու աշխատող ծնողի հոգսը ՝ առաջարկելով ոչ միայն որակյալ խնամք, նախադպրոցական կրթություն, դասապատրաստում, ամառային դպրոց, պարի, երգի ստեղծարար խմբակներ, այլև փոխադրման ծառայություն։
Արդեն հինգ տարի շարունակ կենտրոնը սպասարկել է հարյուրավոր երեխաների։
Զբաղված ծնողների հոգսը թեթևացնելու համար առաջարկում ենք փոխադրման ծառայություն։ Մեր մեքենաներով տեղափոխում ենք կենտրոն և հակառակը։
Տարրական դասարաններում սովորող աշակերտներին փոխադրում ենք դպրոցից կենտրոն, զգեստափոխում, կերակրում, օգնում պատրաստել դասերը, կազմակերպում ենք ակտիվ, ուսուցողական ժամանց մինչև ծնողի մոտենալը կամ հետադարձ փոխադրումը։